
Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալման հարցը կլուծվի մինչև 2012 թվականի վերջը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքով, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ բանակցությունները շարունակվում են և այդ պատճառով դեռ վաղ է խոսել արդյունքների մասին
Գաբալայի ՌԼԿ-ն ԽՍՀՄ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է եղել:
Ադրբեջանի անկախություն ձեռք բերելուց և ՌԼԿ-ն նրա սեփականությունը դառնալուց հետո, ՌԴ-ն շարունակել է օգտագործել կայանը: Ռուսաստանի կողմից ՌԼԿ-ի վարձակալության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2002 թվականին:
Դրա ժամկետը լրանում է 2012 թվականի դեկտեմբերի 24-ին: Այսօրվա դրությամբ Ռուսաստանը և Ադրբեջանը շարունակում են բանակցությունները՝ վարձակալության ժամկետի երկարաձգման շուրջ:
Armenia.Az
Մեկնաբանություններ