
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այդ մասին հունիսի 14-ին Բաքվում անցկացվող՝ «Ադրբեջանի Հանրապետություն-Բելգիայի թագավորություն» գրքի շնորհանդեսին հայտարարել է՝ Շամախիից պատգամավոր, ԵԽԽՎում ադրբեջանական պատվիրակության անդամ, Ադրբեջան-Բելգիա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավար Էլխան Սուլեյմանովը:
Նրա խոսքերով, իր ժամանակին բելգիական խորհրդարանում լսումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: «2012 թ. մենք Բելգիայի խորհրդարանում մի շարք միջոցառումներ ենք անցկացրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Կազմակերպվել է նաև՝ Խոջալուի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես»,- նշել է նա:
Իր ելույթում Է. Սուլեյմանովը նշել է նաև, որ Բելգիան հանդիսանում է՝ Ադրբեջանի անկախությունը ճանաչող առաջին երկրներից մեկը՝ ընդգծելով վերջին 20 տարում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը:
Armenia.Az
Մեկնաբանություններ