
ԵԱՀԿ-ի մտադիր է դիտարկում անցկացնել՝ 2013 թ. Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում:
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այդ մասին հինգշաբթի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի հետ հանդիպմանը հայտարարել է՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Էյմոն Գիլմորը:
«Մենք ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների բյուրոյի (ԺԻՄԻԲ) հետ հրավեր ենք սպասում՝ Ադրբեջանում 2013 թ. կայանալիք նախագահական ընտրություններում դիտարկման համար»,- ասել է նա:
ԵԱՀԿ-ի գործող նախագահը նշել է Ադրբեջանում՝ «Դիֆֆամացիայի մասին» օրենքի ընդունման անհրաժետությունը:
Armenia.Az
Մեկնաբանություններ