
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այդ մասին հինգշաբթի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի հետ հանդիպմանը հայտարարել է՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Էյմոն Գիլմորը:
«Մենք հանդես ենք գալիս՝ հակամարտության կողմերի միջև զինված միջադեպերի դադարեցման օգտին: Մեզ չի բավարարում ստեղծված իրավիճակը և մենք անհրաժեշտ ենք համարում՝ դրա բարելավման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը»,- ընդգծել է նա:
Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել՝ քաղաքացիական հասարակությունների՝ այդ թվում Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև շփումների հասնելու և ընդարձակելու, ինչպես նաև երկու երկրների միջև հումանիտար կապերի ստեղծման համար և այդ մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել նախագահների Սոչիի հանդիպմանը:
ԵԱՀԿ-ի գործող նախագահը ընդգծել է՝ հակամարտությունների կարգավորման համար զինված ուժ և բռնություն չգործադրելու կարևորությունը:
Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ը ողջունում է՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմները և այդ տարածաշրջանում խաղաղության հասնելը:
Armenia.Az
Մեկնաբանություններ