«Ադրբեջանը ռազմավարական առումով կապված է Միացյալ Նահանգների հետ»

14 Հունիս 2012 06:44 GMT | 11:44 Local Time

Text size: bigger smaller
30724
Ռիչարդ Մորնինգսթար
Տարածվել է՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում թեկնածու Ռիչարդ Մորնինգսթարի՝ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի լսումների ժամանակ արած հայտարարությունը:

Մորնինգսթարն իր երախտագիտությունն է հայտնել՝ նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից այդ պաշտոնում նրա առաջադրման եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու կապակցությամբ:

Մորնինգսթարը նշել է, որ մինչ ներկայիս՝ Եվրասիական տարածաշրջանում էներգետիկայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդի պաշտոնը, նա աշխատել է որպես ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի՝ նախկին Խորհրդային Միության երկրների աջակցության հարցերով հատուկ խորհրդական, որպես ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի՝ Կասպյան ավազանի էներգետիկ հարցերով հատուկ խորհրդական, որպես Եվրամիությունում ԱՄՆ դեսպան եւ բոլոր այս պաշտոններում նրա գլխավոր խնդիրներից մեկը եղել է՝ ողջ Հարավային Կովկասի զարգացումն ու կայունությունը եւ այդ դիրքորոշումը շարունակում է նաեւ այսօր:

«Շատ լավ եմ հիշում, 1990-ական թթ. ես ջանում էի, որ Վրաստան եւ Հայաստան հասցվի վառելիք եւ հացահատիկ, որպեսզի նրանք կարողանան գոյատեւել ձմեռային ծանր շրջանը: Հետագա տարիներին ես այցելել եմ Հարավկովկասյան բոլոր երեք երկրներ: ԱՄՆ-ն կարող են միայն շահել ու օգուտ քաղել ժողովրդավարական, խաղաղ, զարգացող Ադրբեջանից, որը ռազմավարական առումով  կապված է Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ եվրոպական դաշնակիցների հետ:

Այս տարի ԱՄՆ-ն եւ Ադրբեջանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այս իրադարձությունը, ինչպես նաեւ այն ուղիները, որ մենք հաղթահարել ենք՝ անվտանգության, էներգետիկայի, ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների կարեւոր ոլորտներում, գնահատական են տալիս մեր համագործակցության խորությանը: Վարչակազմը հավատում է, որ մենք պետք է խորացնենք մեր համագործակցությունն այդ ոլորտներում եւ միասին աշխատենք ՝ տարածաշրջանի առջեւ ծառացած մարտահրավերները լուծելու համար:

ԱՄՆ-ն երկար ժամանակ է՝ Ադրբեջանին համարում է միջազգային անվտանգության ուժեղ գործընկեր: Մենք հիշում ենք 2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունները: Այն ժամանակ, երբ մենք դրա կարիքը ունեինք, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեց եւ սերտ համագործակցություն առաջարկեց՝ ահաբեկչության դեմ պայքարում: Այդ համագործակցությունը մինչ օրս շարունակվում է: Ամերիկացի եւ ադրբեջանցի զինվորները միասին ծառայել եւ ծառայում են Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում:

ԱՄՆ-ն սերտ եւ արդյունավետ համագործակցում են Ադրբեջանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի ոչ մշտական անդամ է հանդիսանում այդ երկիրը:

Ադրբեջանի հետ ունեցած մեր լայնածավալ ընդհանուր շահերը համընկնում են՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերակայությունների հետ: Սակայն դեռեւս շատ աշխատանք պետք է իրականացնել՝ մեր կառավարությունների, ժողովուրդների եւ հասարակությունների  մերձեցման համար»:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook