
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այդ մասին Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում լրագրողներին ասել է՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Էյմոն Գիլմորը: Նա ասել է, որ Բաքվում հանդիպումներում՝ քննարկումների հիմնական թեման կլինի ղարաբաղյան հակամարտությունը. «Վաղը ես հանդիպումներ կանցկացնեմ Ադրբեջանի պաշտոնական անձանց և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեման կլինի ղարաբաղյան հակամարտությունը: Մեզ շատ լրջորեն անհանգստացնում են՝ ճակատային գծում վերջին օրերին տեղի ունեցած և մարդկային զոհեր պատճառած միջադեպերը: Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ հանդիպումներում կքննարկվեն նաև՝ հրադադարի ռեժիմի պահպանման, ճակատային գծից դիպուկահարների հեռացման հարցերը»:
Իր վերաբերմունք արտահայտելով՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու վերաբերյալ Հայաստանի առաջարկության կապակցությամբ, ԵԱՀԿ-ի նախագահը նշել է, որ նա մտադրություն չունի այցելություն կատարել հակամարտության գոտի. «Ես այդ հարցը նույնպես կքննարկեմ վաղը՝ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում: Սակայն միանշանակ հայտարարում եմ, որ ես մտադրություն չունեմ այցելություն կատարել Լեռնային Ղարաբաղ»:
Armenia.Az
Մեկնաբանություններ