
Վաղը հունիսի 14-ին՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովի գլխավորած պատվիրակությունը՝ այց կկատարի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկ:
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այցի նպատակն է հանդիսանում՝ Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի (TürkPA) III-րդ լիագումար նիստին մասնակցելը, որը կկայանա հունիսի 14-15-ը՝ Բիշկեկում:
Նշենք, որ Ադրբեջանի պատվիրակության հետ մեկտեղ նիստի աշխատանքներին մասնակցում են՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների ղեկավարած պատվիրակությունները, ինչպես նաև TÜRKSOY-ի, Իսլամական համագործակցություն կազմակերպության խորհրդարանական միության, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի և այղ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Armenia.Az
Մեկնաբանություններ