
Արարողությանը հնչել են երկու երկրների պետական օրհներգերը։
Ելույթ ունենալով արարողությանը՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն ընդգծել է, որ ադրբեջանա-ռուսական կապերը հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ «Դրա հիմքում դրված է երկու երկրների նախագահների միջև ակտիվ երկխոսությունը»,- ասել է դեսպանը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությանը՝ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը այդ խնդրի լուծման համար ջանքեր է գործադնում։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի համար մնում է որպես առաջնահերթություն»,- ասել է Վ. Դորոխինը։
Ադրբեջանի արդարադության նախարար Ֆիքրեթ Մամեդովը Ռուսաստանի պետական տոնի առթիվ փոխանցել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորանքը։
Ընդգծելով, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունները կառուցված են ամուր հիմքի վրա՝ Ֆ. Մամեդովը նշել է, որ մեր ժողովուրդների բարեկամությունն ունի բազմադարյա պատմություն։ «Երկու երկրների միջև կապերի ամուր հիմքը դրել է մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը։ Այդ քաղաքականությունը հաջողությամբ շարունակում է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր երկների միջև կապերը սրընթաց ու դինամիկորեն զարգանում են բոլոր ոլորտներում»,- նշել է նախարարը։
Ընդունելությանը ներկա են եղել Միլլի Մեջլիսի պատգամավորներ, կրոնական դավանանքների ղեկավարներ, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք։
Armenia.Az
Մեկնաբանություններ