
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, ԵԱՀԿ գործող նախագահը վճռականորեն քննադատել է շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերը: «Այս հակամարտությունը չի լուծվելու ուժի միջոցով։ Բռնությունը պետք է դադարի»,- հայտարարել է Է. Գիլմորը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումից հետո:
«Այս մեսիջը ես կհնչեցնեմ նաև Ադրբեջանում։ Եկել է վստահություն հաստատելու ժամանակը, դրա համար հակամարտության բոլոր կողմից պահանջվում է կամք և ձգտում դեպի խաղաղություն»,- հայտարարել է Է. Գիլմորը՝ հիշեցնելով, որ Իռլանդիան նույնպես իր ժամանակին ներքաշված է եղել հակամարտության մեջ:
Նա իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդական ջանքերին. «ԵԱՀԿ-ն կարող է օգնել հաղթահարել տարաձայնությունները երկու երկրների ու ժողովուրդների միջև, հարթակ հանդիսանալ և աջակցել կողմերին խաղաղության հասնելու հարցում, սակայն չի կարող պարտադրել լուծումը»:
Է. Գիլմորը նշել է կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների, շփման գծից դիպուկահարների հեռացման անհրաժեշտությունը:
Armenia.Az
Մեկնաբանություններ