
Ջեյմս Ապպաթուրայ
«ՆԱՏՕ-ն չի մասնակցում հակամարտության կարգավորման գործընթացին, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:
Մենք ուշադիր հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին և նշում, որ Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը վերջին շաբաթներին կտրուկ սրվել է, ինչը անհանգստացնող է»:
Ինչպես տեղեկացնում է APA-ն, այս մասին Թբիլիսիում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպաթուրայը:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կողմ է վեճերի խաղաղ կարգավորմանը: «Հուսով ենք, որ լարվածությունը կթուլանա»,- հայտարարել է նա:
Armenia.Az
Մեկնաբանություններ