
Հունիսի 16-ին, վրացական Թեկալի գյուղում՝ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների սահմանների հատման կետում, տեղի կունենա երեք երկրների խաղաղապահների հերթական հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, քննարկման թեման է. «Հրադադարի ռեժիմի խախտումները՝ հայ -ադրբեջանական զորքերի շփման գծում. իրակա՞ն է արդյոք հանրային միջամտությունը»:
Լսումների կազմակերպիչներն են՝ «Թեկալի» ասոցիացիան (Վրաստան), Տարածաշրջանային համագործակցության և համայնքային զարգացման կենտրոնը (Ադրբեջան), Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը (Հայաստան):
Նախագիծն իրականացվում է՝ ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ:
Armenia.Az
Մեկնաբանություններ