
«Մենք տխրում ենք զորքերի շփման գծում զոհված հինգ ադրբեջանցի զինծառայողների մահվան կապակցությամբ։ Մենք սգում ենք նրանց մահը։ Չնայած նրան, որ Մինսկի խումբը խնդրի լուծման ուղիներ փնտրելու համար արել է հնարավոր ամեն ինչ՝ հայկական կողմը պատշաճ ռեակցիայով չի արձագանքել դրանց»,- նշել է նախարարը, հայտնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով TRT հեռուստաալիքին։
«Կովկասում կայունությունը հանդիսանում է Թուրքիայի առաջնահերթություններից մեկը»,- հավելել է նա։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտարարել է, որ նրա երկիրը ձգտում է տարածաշրջանում ամուր խաղաղության ու կայունության հաստատման։
«Այդ ձգտումների մի մասը աննկատ են։ Մենք հավատում ենք, որ ադրբեջանական օկուպացված տարածքները կազատվեն, փոխադարձ թշնամությունը կմոռացվի, և մենք բոլորս հույսով կնայենք ապագային։ Միայն այդ ժամանակ բոլորը կտեսնեն այդ տարածաշրջանի գրավչոււթյունը»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։
Armenia.Az
Մեկնաբանություններ