
Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է արել՝ զորքերի շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է ANS հեռուստաալիքը՝ հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական բանակը ցանկացած ժամանակ ի վիճակի է ռազմական ճանապարհով ազատել իր տարածքները։
«Մեր բանակին բավական է 10 օր, որպեսզի ազատի օկուպացված տարածքները և հասնի Իրանի ու Հայաստանի պետական սահմանին։ Այդ քայլից մեզ հետ պահող միակ պատճառը կայանում է նրանում, որ մենք այլևս չենք ուզում արյունահեղություն ու զոհեր»,- հայտարարել են գլխավոր շտաբում։
Armenia.Az
Մեկնաբանություններ