Նրանց ձեռնտու է պատերազմը

06 Հունիս 2012 06:44 GMT | 11:44 Local Time

Text size: bigger smaller
30545
Անձամբ ինձ համար կարևոր չէ, թե ով է մեղավոր ճակատային գծում լարվածության ստեղծման համար՝ ադրբեջանական, թե հայկական կողմը։

Ավելի կարևոր է այն, որ վերջին օրերին մենք նորից հասկացանք, թե որքան փխրուն է խաղաղությունը և որքան հեշտությամբ կարող է  պատերազմի մոտիկ շունչն իր վշտով վառել մեզնից յուրաքանչյուրին։

Արդեն կան այդ սարսափելի այրվածքի հերթական զոհերը։ Դա հայկական կողմն է  մեղադրել  ադրբեջանականին՝ նրա կողմից շփման գծում  հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման մեջ, որի արդյունքում՝ փորձելով ներխուժել հայկական հենակետերը՝ կրակ է բացվել Տավուշի մարզի Բերդավան և Չինար գյուղերի ուղղությամբ։ Ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում զոհվել են Հայաստանի ԶՈՒ զինծառայողներ՝ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը։ Կան նաև վիրավորներ։

Անցել են  օրեր և այժմ արդեն Ադրբեջանի Պնախարարության մամլո ծառայությունում հայտնում են այն մասին, որ հունիսի 5-ի առավոտյան ժամը 06:30-ին հայկական դիվերսիոն խումբը՝ Ղազախի մարզի Աշաղի Ասքիփարա գյուղում տեղակայված Ադրբեջանի Զինված ուժերի ռազմական դիրքերը ներխուժելու անհաջող փորձ է ձեռնարկել։ Արդյունքում հինգ ադրբեջանցի զինվոր է զոհվել հայերի դիվերսիան կանխելու ժամանակ:

Եվ առաջին և երկրորդ դեպքում նրանք ոմանց երեխաներ են։ Եվ դժվար չէ պատկերացնել հայրերի ու մայրերի վիշտը, որոնց հանձնում են  «զոհվելու լուրը»։ Չկա ծնողի համար առավել սարսափելի բան, քան ավելի երկար ապրելն իր երեխայից, որի երջանկության համար այնքան հույսեր է տածել։ Դա զինծառայողների համար է՝ զինվորներն և սպաներն են  հերոսներ հանդիսանում, որոնց մահը պետք է կրել անսասան։ Իսկ մայրերի ու հայրերի համար՝ դրանք երջանկության գնդակահարված հույսեր են։ Համոզված եմ, որ ճակատային գծում զոհածներից յուրաքանչյուրի ընտանիքում այժմ սուգ է, որը կտևի տարիներով։

Դա կլինի սուգ ողջ մնացած կյանքում։ Դա սուգ է ծնողների համար, որոնք կհիշեն իրենց երեխաների առաջին քայլերը, նրանց առաջին խոսքերը, ժպիտը, որոնք վշտից դողացող ձեռքերում կկրեն նրանց լուսանկարները։ Նրանց լուսանկարները, ում արդեն երբեք չես վերադարձնի։

Պարզ է, որ մեր տարածաշրջանում լարվածության աղբյուրների պահպանման, Լեռնային Ղարաբաղում հակամարտության երբեք չմարելու մեջ  շահագրգռված ուժերին բոլորովին չի հետաքրքրում այն ընտանիքների վիշտը, նոր լուր են ստացել «նոր զոհերի» մասին։ Նրանց համար կարևոր է պահապանել սեփական ազդեցությունը մեր տարածաշրջանում, ցույց տալ հակամարտությունը բորբոքելու իրենց   ընդունակությունը, երբ դա անհրաժեշտ է նրանց արտաքին քաղաքական, կայսերական նկրտումների համար։

Սակայն մեր ժողովուրդների իմաստությունը հենց պետք է կայանա նրանում, որպեսզի չթողնել իրեն ներքաշել հերթական արյունահեղության հորձանուտ, ուրիշների հեըրթական նկրտումների և պլանների մեջ, որոնց զոհերը կդառնան մեր երեխաները։
Ինչպե՞ս հասնել դրան։ Միայն երխոսության միջոցով։ Բաց և անմիջական, առանց կողմնակի, երրորդ ուժերի մասնակցության։ Այդ ուժերը միայն պաշտոնապես են իրենց անվանում խաղաղապահներ, իրականում հետամտում են՝ մեր ժողովուրդների միջև խաղաղության հաստատմանը տրամագծորեն հակադիր խնդիրներ: Նրանց համար շահավետ է պատերազմը, նրանց ձեռնտու  է արյունահեղությունը, նրանց ձեռնատու է մեր սրտերը վշտացնող մեր երեխաների մահը։ Նրանց ձեռնատու չէ խաղաղության հաստատումը մեր ժողովուրդների և երկրների միջև, եթե ոչ բարիդրացիական, ապա ուղղակի հարևանային, ոչ թշնամական հարաբերությունների առկայությունը։ Եվ դրա համար էլ նրանք մշտապես մեզ կհրեն դեպի պատերազմ, դեպի նոր արյունահեղության։ Եվ այս դեպքում  միայն մենք ինքներս պետք  է պատասխանենք մեր հարցին՝ արդյոք բավականաչափ  ենք մենք հասունացել, որպեսզի հասկանանք ողջ սխալականությունը, ողջ հանցագործությունը մեր ապագա սերունդների հանդեպ՝ համաձայնվել այդ երրորդ ուժերի ձեռքում խաղալիք դառնալուն: Կցանկանայի հավատալ, որ մենք արդեն հասունացել ենք։ Արդեն չափից ավել է արյուն թափվել, և կարող է էլ ավելի շատ թափվել:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook