
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Deutsche welle օրաթերթին, եվրոպական վեց արդյունաբերական միավորումներ կարծում են, որ առաջին փուլում խոսքը կարող է գնալ գործարար շրջանակների ներկայացուցիչների համար մուտքի անցագրի ռեժիմի վերացման մասին,- նախ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի գործարարների, իսկ 2018 թվականին՝ Թուրքիայի, Ղազախստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի գործարարների համար:
Համատեղ նախաձեռնության հեղինակները կոչ են անում՝ գոնե նվազեցնել մուտքի վիզաների վճարը, կրճատել վիզաների ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը:
Լոբբիստների կարծիքով, դա պետք է զգալիորեն աշխուժացնի գործարար կոնյուկտուրան ու շփումները, ինչպես նաև՝ հեշտացնի մուտքի անցագրերի ստացումը:
Armenia.Az
Մեկնաբանություններ