
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոին և Իտալիայի ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Հանրապետության Օրվա առթիվ:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքին, երկրի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը զարգանում են դինամիկ կերպով:
Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները այսուհետ էլ կշարունակեն զարգանալ:
Իլհամ Ալիևը Ջորջիո Նապոլիտանոին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ իտալական ժողովրդին՝ հանգստություն և բարգավաճում:
Armenia.Az
Մեկնաբանություններ