
«Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև 16 համաձայնագիր է կնքվել ռազմական ոլորտում համագործակցության շուրջ:
Այդ փաստաթղթերի համաձայն, փոխգործակցություն է իրականացվում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև»:
Այս մասին APA-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Կշիմովսկին:
Նա անդրադարձել է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման ժամկետի երկարաձգման հարցին. ««Դարյալ» տիպի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալման ժամկետի երկարաձգման հարցը, որը տեղակայված է Գաբալայի շրջանում, ներկայումս քննարկվում է միջպետական մակարդակով: Մինչև բանակցությունների ավարտը, ռուսական և ադրբեջանական պատվիրակությունները նպատակահարմար չեն համարում մեկնաբանել այդ հարցը»:
Armenia.Az
Մեկնաբանություններ