
Ադրբեջանն օրվա ընթացքում երրորդ նոտան է հղել Իրանին՝ պարզելու համար Ադրբեջանի քաղաքացի երկու երիտասարդ գրողների՝ Ֆարիդ Հուսեյնի ու Շահրիյար Հաջիզադեի ճակատագրերը:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը նոտան փոխանցել է Ադրբեջանում Իրանի դեսպանատանը:
«Ադրբեջանը հարցում է ուղղել Թեհրանին, թե ձերբակալվել են արդյոք Իրանում վերոնշյալ անձինք, եթե ձերբակալվել են, ապա պետք է պարզություն մտցնել նրանց ձերբակալման հարցում», - նշել է ԱԳՆ մամլո քարտուղարը:
Էլման Աբդուլլաևը հավելել է, որ պետք է պատասխան տրվի այս նոտաներին. «Այս իրավիճակը չի համապատասխանում 1962 թվականին ստորագրված՝ Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային, և նման դեպքերը կարող են վնասել երկու երկրների միջև հարաբերություններին»:
Armenia.Az
Մեկնաբանություններ