
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, հայտարարությունն ընթերցել է Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան:
Հայտարարության մեջ կտրուկ բողոք է արտահայտվում 2012 թվականի մայիսի 24-ին Եվրախորհրդարանի կողմից հապճեպ ընդունված բանաձևի կապակցությամբ:
«Միլլի Մեջլիսը համարում է, որ մայիսի 24-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևն անարդար է և ուղղված է Ադրբեջանի դեմ: Այդ փաստաթուղթը մեզ մոտ ափսոսանք և անհանգստություն է առաջացրել», - ասել է Բահար Մուրադովան:
Նրա խոսքով, այդ քայլը հակասում է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ձևավորված կառուցողական հարաբերություններին: Ադրբեջանը հավատարիմ է ժողովրդավարական սկզբունքներին և եվրոպական ինտեգրմանը:
«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հաջողությունները անհանգստություն են առաջացնում որոշ ուժերի մոտ, որոնք փորձում են վարկաբեկել երկրի ժողովրդավարական իմիջը, ոչ օբյեկտիվ նյութեր են տպագրում և հանդես են գալիս մեր երկրի դեմ ուղղված հայտարարություններով:
Ադրբեջանը Եվրանեսթ ԽՎ-ի ստեղծման նախաձեռնողներից է և մենք կարծում էինք, որ բոլոր հարցերը պետք է քննարկվեին դրա շրջանակներում: Սակայն, այդ փաստաթուղթը, որն ընդունվել է առանց «Եվրանեսթ»-ում քննարկվելու, կասկածի տակ է դնում մեր համագործակցությունը»:
Armenia.Az
Մեկնաբանություններ