
Այս մասին հայտարարել են Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանը՝ մեկնաբանելով ֆրանսիացի երեք սենատորների ապօրինի այցելությունը Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներ:
«Այս այցելությունը չի փոխում՝ հակամարտության նկատմամբ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը եւ նրա առջեւ պատասխանատվություն չի դնում կապված այցելության հետ:
Ֆրանսիայի դիրքորոշումը միանշանակ է՝ ոչ նա, ոչ էլ ցանկացած այլ պետություն՝ ներառյալ Հայաստանը, չեն ճանաչում այդ տարածքի անկախությունը:
Ֆրանսիան ճանաչում է՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:
Եթե որևէ ֆրանսիացի սենատորը միջազգային հանրությանը կոչ է արել՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նա դրանով կարող է ցուցադրում բացարձապես միայն իր դիրքորոշումը: Սակայն Ֆրանսիան որեւէ պատասխանատվություն չի կրում դրա համար», - նշել են դեսպանատանը:
Դիվանագիտական առաքելությունում ընդգծել են, որ Ֆրանսիան հավատարիմ է իր դիրքորոշմանը, եւ որեւէ առնչություն չունի անջատողական ռեժիմի հետ եւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո «իշխանությունը» Ֆրանսիայի կառավարությանն առընթեր որեւէ հավատարմագրված ներկայացուցչություն չունի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը՝ ֆրանսիացի երեք սենատորների Ադրբեջանի օկուպացված տարածքներ կատարած այցի հետ կապված՝ բողոքի հայտագիր է հղել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն:
Armenia.Az
Մեկնաբանություններ