Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի հայտագիր է հղել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն

25 Մայիս 2012 05:12 GMT | 10:12 Local Time

Text size: bigger smaller
30183
Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը՝ ֆրանսիացի երեք սենատորների Ադրբեջանի օկուպացված տարածքներ կատարած ապօրինի այցի հետ կապված՝ բողոքի հայտագիր է հղել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ այս մասին հինգշաբտի լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծարայության քարտողար Էլման Աբդուլլաեւը՝ արտահայտելով պաշտոնական Բաքվի վերաբերմունքը  ֆրանսիացի խորհրդարանականներ՝  Ֆիլիպ Մարինի, Սոֆի Ժուասսենի եւ Բեռնար Ֆուրնեյի Լեռնային Ղարաբաղ կատարած ապօրինի այցի նկատմամբ:

Բացի այդ, նա ասել է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նամակ է հղել նաեւ իրենց՝ սենատորներին:

«Երկու փաստաթղթերն էլ պարունակում են խնդրանք՝ ապագայում կանխել նման անցանկալի քայլերի կրկնությունը: Ղարաբաղ այցելած սենատորները Ադրբեջանում անցանկալի անձ են հայտարարվել», - նշել է Է. Աբդուլլաեւը:

Նրա խոսքերով, այդպես կլինի բոլոր նրանց հետ, ովքեր կփորձեն առանց պաշտոնական Բաքվի համաձայնության՝ ապօրինի այցելել Լեռնային Ղարաբաղ, որը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքը:
«Նման այցելությունները, ամենևին չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ընդհակառակը, դա ավելի է ուժեղացնում լարվածությունն ու անորոշությունը տարածաշրջանում: Նման այցելությունները նաեւ վնաս են   հասցնում Ֆրանսիայի հեղինակությանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը», - ասել է ԱԳՆ-ի մամլո ծառայության քարտուղարը:

Դրա հետ մեկ տեղ Է. Աբդուլլաեւը նշել է, որ Բաքուն չի համարում ֆրանսիացի խորհրդարանականների նշված այցը, որպես պաշտոնական Փարիզի դիրքորոշման  դրսեւորում, որը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, որպես Ադրբեջանի տարածք:

«Ցավոք, ֆրանսիացի սենատորները դարձել են հայ համայնքի շանտաժի զոհ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook