
Ադրբեջանական կողմը սպասում է, որ Իրանը ներողություն կխնդրի սադրիչ հայտարարությունների համար:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը:
«Մենք սպասում ենք, որ իրանական կողմը ներողություն կխնդրի ադրբեջանական ժողովրդի և պետականության հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությունների համար: Մենք սպասում ենք, որ Իրանը ներողություն կխնդրի կարճ ժամանակահատվածում», - ընդգծել է նա:
Armenia.Az
Մեկնաբանություններ