
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այդ մասին հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
Աղբյուրը նշում է, որ Մոսկվային զարմացրել է ադրբեջանական կողմի այն անհիմն պնդումը, որն առնչվում է վարձավճարի բազմակի ավելացմանը:
Նա հավելել է, որ ադրբեջանական կողմի պահանջած գումարը համեմատելի է Ռուսաստանի տարածքում այդպիսի երկու նոր կայանի կառուցման արժեքի հետ:
«Բացի այդ, նշել է աղբյուրը, Գաբալայի ՌՏԿ-ն կարիք ունի խոր արդիականացման, որի իրագործումը պահանջում է ֆինանսական խոշոր միջոցներ: Հենց դրա համար էլ Ռուսաստանը ցանկանում էր Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման ժամկետը երկարաձգել 10-15 տարով, որպեսզի ծախսվելիք գումարներն անտեղի չլինեն»:
Armenia.Az
Մեկնաբանություններ