
Ադրբեջանի ԱԳՆ հանձնարարել է Ֆրանսիայում ԱՀ դեսպանատանը՝ ստուգել Սենատի անդամների օկուպացված տարածքներ այցի վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկատվության հավաստիությունը:
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը:
Է. Աբդուլլաևը նշել է, որ հայկական ԶԼՄ-ները հաճախ աղավաղում ու ուռճացում են տեղեկատվությունը, դրա համար էլ տվյալ հարցը ստուգվում է Փարիզի դիվանագիտական առաքելության կողմից:
«Եթե նման փաստ իրոք եղել է, ապա կտրվի համարժեք ռեակցիա»,- նշել է Է. Աբդուլլաևը:
Հիշեցնենք, որ հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել՝ Ֆրանսիայի սենատորների Լեռնային Ղարաբաղ այցի մասին, որտեղ նրանք մի շարք հանդիպումներ են անցկացրել անջատողական վարչակարգի ղեկավարության հետ:
Armenia.Az
Մեկնաբանություններ