
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով «Նովոստի Արմենիա»-ին, այս մասին մայիսի 23-ին Երևանում լրագրողներին ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Ենի Ազերբայջան» կուսակցության արտաքին կապերի բաժնի ղեկավար Ասեֆ Հաջիևը:
«Համագործակցության մասին խոսք անգամ լինել չի կարող: Կարծում եմ, որ ձեր նոր ղեկավարությունը պետք է քննարկի այդ հարցը և ազատի օկուպացված տարածքները, որից հետո Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ կշնորհվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Միայն դրանից հետո կարող են ապաշրջափակվեն բոլոր ենթակառուցվածքները»,- ասել է Ասեֆ Հաջիևը:
Նշենք, որ 3 հոգուց բաղկացած ադրբեջանական պատվիրակությունը գտնվում է Երևանում, որտեղ մասնակցում է ՍՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի 39-րդ գումարային նստաշրջանին:
Armenia.Az
Մեկնաբանություններ