
Ալի Հասանով
«Պարտականություններ ունեն ոչ միայն Ադրբեջանը, այլև միջազգային հանրությունը:
20 տարի սրանից առաջ օկուպացվեց ադրբեջանական հողերի 20 տոկոսը, բռնի տեղահանվածի կարգավիճակում է երկրի յուրաքանչյուր 8-րդ բնակիչ:
Ցավոք, միջազգային հանրությունը մինչ հիմա չի կատարել իր պարտականությունները և շարունակում է լռել»: Այս մասին, ինչպես տեղեկացնում է APA-ն, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Նա հայտարարել է, որ միջազգային կազմակերպությունները ակտիվություն չեն ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ընդ որում, Ալի Հասանովը նշել է, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ:
Armenia.Az
Մեկնաբանություններ