
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը՝ մեկնաբանելով Ռոդ Այլենդ նահանգի կոնգրեսի բանաձևը, որով կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի անկախությունը:
«Նրանց բոլոր փորձերը վճռականորեն կանխվելու են», - հայտարարել է Էլման Աբդուլլաևը:
Նրա խոսքով, հայկական լոբբիի նման փորձերը, ընդհակառակը, ավելի են ուժեղացնում Ադրբեջանին:
«Մենք միշտ կանխելու ենք նման գործողությունները: ԱՄՆ ղեկավարության դիրքորոշումը հստակ է. Վաշինգթոնն աջակցում է մեր երկրի տարածքային ամբողջականությանը, դրա համար էլ, հայկական լոբբիի նման քայլերը ոչ մի նշանակություն չունեն: Մենք ավելի համառորեն ենք շարունակելու միջազգային հանրությանը տեղեկացնել Ադրբեջանի արդարացի դիրքորոշման մասին», - հավելել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Armenia.Az
Մեկնաբանություններ