
«Ես Ադրբեջան եմ այցելել 2011 թ. վերջին և պետք է ասեմ՝ ես շատ կուզեի լինել այդ երկրում, որպեսզի իմ ավանդը ներդնել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման մեջ»,- ասում է Էշթոնը։
Առավել ևս, Էշթոնի խոսքերով, նա կցանկանար համոզվել նրանում, որ ԵՄ-ի և Ադրբեջանի փոխհարաբերությունները կառուցված են փոխշահավետ համագործակցության սկզբունքների հիման վրա։
«Ադրբեջանը հանդիսանում է էներգետիկ հարցերում Եվրամիության կարևորագույն գործընկերը և ինձ հայտնի է, որ իմ գործընկեր՝ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օտտինգերը շատ սերտորեն է աշխատում այդ երկրի հետ։ Ադրբեջանը հանդիսանում է նաև կարևորագույն դերակատար ողջ Հարավային Կովկասում, ինչը հաստատվել է՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում ոչ մշտական անդամ ընտրվելով»,- ընդգծել է Էշթոնը։
Եվրահանձնակատարի խոսքերով, կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության հարցը։
«Եվրոպական միության դերը տարբերվում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի դերից՝ որն զբաղվում է անմիջականորեն հակամարտության կարգավորմամբ։ Ես նշանակել եմ հատուկ ներկայացուցիչ, որը կզբաղվի այդ գործընթացի աջակցությամբ այնքանով, որքանով դա հնարավոր է ԵՄ-ի շրջանակներում, օրինակ՝ կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման ենթատեքստում»,- նշում է նա։
Armenia.Az
Մեկնաբանություններ