
Չորսամյա ընդմիջումից հետո Մոսկվայում կայացել է ադրբեջանցի և հայ մտավորականների հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ում հրատարակված՝ «Երկրորդ փորձը» խորագրով իր հոդվածում, ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
«Իհարկե, այս ժամանակահատվածում տեղի են ունեցել շփումներ տարբեր մակարդակներում՝ սկսած նախագահների հանդիպումներից մինչև երկու երկրների մարզիկների մասնակցած միջազգային մրցաշարերը, որոնք տեղի են ունեցել Բաքվում և Երևանում, կամ, որպեսզի ինձ չկասկածեն ադրբեջանամետ դիրքորոշման մեջ՝ Երևանում և Բաքվում», - նշում է Մ. Շվիդկոյը:
Մ. Շվիդկոյի խոսքով, չորսամյա ընդմիջումը պատահական չէր կարող լինել. «Չնայած, որ դիվանագիտական շփումները երկար ժամանակով չեն ընդհատվել, բավականին երկար ժամանակ չէր հաջողվում շարունակել այն մարդասիրական երկխոսությունը, որը սկսել էին մշակույթի նախարարներ, իսկ ավելի ուշ Ռուսաստանում իր երկրների դեսպաններ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլուն և Արմեն Սմբատյանը», -նշել է նա:
Նրա խոսքով, երկու երկրների մտավորականների միջև երկխոսություն վերսկսելու որոշումը հեշտությամբ չի տրվել: «Դրան կարևորագույն ազդակ հաղորդեց Սոչիում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների վերջերս տեղի ունեցած հանդիպմանը: Սակայն, ցանկացած որոշում պետք է իրականացնեն կենդանի մարդիկ՝ արդարության մասին իրենց պատկերացումներով, իրենց սկզբունքներով ու պատմական փորձով: Վստահեմ, որ Ադրբեջանից և Հայաստանից Մոսկվա ժամանած մարդիկ ոչ միայն մշակույթի կարկառուն գործիչներ են, այլև գիտակցում են, որ բարձրագույն արվեստը՝ դա երկրի վրա ապրելու արվեստն է», - նշել է նա:
Armenia.Az
Մեկնաբանություններ