«Միջազգային կազմակերպությունները քննարկում են հայ գերիների երրորդ երկիր ուղարկելու հարցը»

27 Հունվար 2012 14:12 GMT | 19:12 Local Time

Text size: bigger smaller
26765
«Հակառակ կողմում պահվում է Ադրբեջանի 1 քաղաքացի, որը գրանցված է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից:

Դա՝ հայ զինվորականների կողմից 2012 թվականի հունվարի 23-ին Ադրբեջանի Հանրապետության Թերթերի շրջանի տարածքում գերի վերցված Ախունդզադե Մամեդբաղիր Թալըբ օղլուն է՝ ծնված 1990 թվականին»:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին ասված է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական կոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասված է, որ հանձնաժողովը, միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ, համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում Մամեդբաղիր Ախունդզադեի ազատման ուղղությամբ: Հանձնաժողովը ԶԼՄ-ներին խորհուրդ է տվել չտարածել չստուգված տեղեկություններ:

Հաղորդվում է նաև, որ ներկայումս Ադրբեջանում պահվում է 3 հայ ռազմագերիներ և 5 հոգուց բաղկացած մեկ ընտանիք: Այդ ընտանիքի ավագը 2010 թվականի հունվարին ավտոմեքենայով հատել է հայ-ադրբեջանական սահմանագիծը՝ վտանգի ենթարկելով իր ընտանիքի անդամների կյանքը:

Ներկայումս միջազգային կազմակերպությունները քննարկում են նրանց երրորդ երկիր ուղարկելու հարցը, քանի որ նրանք հրաժարվում են վերադառնալ իրենց հայրենիք՝ այնտեղ տիրող ծանր սոցիալական պայմանների պատճառով»:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook