
Հունվարի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը` վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքին, հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների բազմակողմանի զարգացումից:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում լեհ-ադրբեջանական հարաբերությունների էլ ավելի զարգացման, այդ թվում` էներգետիկ համագործակցության հարցերի շուրջ:
Armenia.Az
Մեկնաբանություններ