
Ինչպես հաղորդում է Armenia.az-ը՝ վկայակոչելով APA լրատվական գործակալությանը, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևայի կողմից նախապատրաստած հայտարարությունն ստորագրել են տարբեր պետությունների պատգամավորները։ Նիստի ժամանակ այդ փաստաթուղթը ընթերցվել է կազմակերպության ղեկավար Ժան Կլոդ Մինյոնի կողմից և ընդունվել է ԵԽԽՎ-ի պաշտոնական հայտարարության կարգավիճակում։
ԵԽԽՎ-ի հայտարարության մեջ նշվել է, որ Խոջալուի ողբերգությունը հանդիսանում է մարկության պատմության մեջ ամենաարյունոտ ու սարսափելի էջերից մեկը։ ԵԽԽՎ-ն Խոջալուի ցեղասպանությունը բնութագրել է, որպես անմարդկային ու զանգվածային ահաբեկչական գործողություն։
ԵԽԽՎ-ի կողմից ընդունված փաստաթղթում հայտնվում է, որ հայկական զինված ուժերը ամբողջությամբ ավերել են Խոջալու քաղաքը, և պարունակում է մյուս միջազգային կազմակերպություններին այդ ողբերգությանը իրավական գնահատական տալու կոչը։ «Այս ամենը հաշվի առնելով՝ մենք (հայտարարությունը ստորագրած պատգամավորները) միջազգային կազմակերպություններին՝ ներառյալ ԵԽԽՎ-ին, կոչ ենք անում՝ քաղաքական-իրավական գնահատական տալ հայկական զինված ուժերի անմարդկային, դաժան գործողություններին»,- ասվում է հայտարարության մեջ։
Armenia.Az
Մեկնաբանություններ