Զորքերի շփման գծում ԵԱՀԿ-ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի

26 Հունվար 2012 10:35 GMT | 15:35 Local Time

Text size: bigger smaller
26674
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում՝ Ադրբեջանի Թերթերի շրջանի Գըզըլոբա գյուղից հարավ-արևելքում դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Այդ մասին Armenia.Az-ին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում:

Շփման գծի ադդրբեջանական կողմում դիտարկումն անց են կացրել՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և անձնական օգնական Ուիլյամ Պրայորը:

Շփման գծի հակառակ կողմում՝ միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի տարածքում   դիտարկումն անց են կացրել՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, դաշտային օգնականներ Անթալ Հերդիչն ու Մարիուս Պուաձիունասը:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook