
Նախատեսվում է՝ Թուրքիայի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեժդեթ Օզելի այցը Ադրբեջան:
Այդ մասին APA-ին հայտնել են ռազմական աղբյուրներից:
Գեներալ Ն. Օզելի այցը, որը կշարունակվի փետրվարի 7-ից 9-ը, Թուրքիայի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նրա առաջին այցը կդառնա Ադրբեջան:
Այցի շրջանակներում նախատեսվում է՝ պատվիրակության հանդիպումները ռազմական կառույցներում, ինչպես նաև պետության ու կառավարության պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումներում կքննարկվեն՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական ոլորտում երկկողմանի հարաբերությունների հարցեր:
Նշենք, որ Ն. Օզելը անցած տարի Ադրբեջանում է եղել՝ Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարի կարգավիճակում:
Մեկնաբանություններ