«Ադրբեջանը պետք է ձգտի ԵԱՀԿ ՄԽ-ից Ֆրանսիայի դուրս գալուն»

25 Հունվար 2012 07:37 GMT | 12:37 Local Time

Text size: bigger smaller
26598
Ժալա Ալիևա
Ադրբեջանը պետք է համապատասխան որոշում ընդունի՝ ԵԱՀԿ Մինսի խմբից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ:

Այդ մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ժալա Ալիևան:

Իր վերաբերմունքն արտահայտելով՝  այսպես կոչված «հայոց ցեղասպանության» հերքման քրեականացման մասին Ֆրանսիայի Սենատում ընդունված օրինագծի վերաբերյալ, պատգամավորը նշել  է, որ դա հակասում է ինչպես Ֆրանսիայի Սահմանադրությանը, այնպես էլ միջազգային օրենքներին. «ՄԱԿ-ի ընդունած Սահմանադրության համաձայն՝ նման հարցերը պետք է քննարկվեն միայն՝հատուկ կարգավիճակ ունեցող  դատարաններում և միայն նրանք կարող են դրանց վերաբերյալ որոշում ընդունել»:

Որպես օրինակ, Ժ. Ալիևան բերում է՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների ցեղասպանության վերաբերյալ Նյուրնբերգի գործընթացը, Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների վերաբերյալ Հաագայի տրիբունալում դատական գործընթացը:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook