«ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական բեռը ընկնում է հակամարտող կողմերի վրա»

24 Հունվար 2012 13:55 GMT | 18:55 Local Time

Text size: bigger smaller
26579
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեվիդ Լիդինգթոնը հանդես է եկել հաշվետվությամբ, այդ երկրի՝ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, խորհրդարանականների հարցերին պատասխանելով, Դեվիդ Լիդինգթոնն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին: Ի պատասխան ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևայի այն հարցին, թե «ինչպե՞ս է գնահատում Մեծ Բրիտանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը», բրիտանացի նախարարն ասել է. «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ենք, սակայն համանախագահությունում ներկայացված չենք: Չեմ կարծում, որ Մեծ Բրիտանիան ընդունակ է ղեկավարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: Համարում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պետք է համաձայնության գան այս հարցում: Հակամարտության կարգավորման հիմնական բեռը ընկնում է հակամարտող կողմերի վրա: 2010 թվականին ես այցելեցի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ անցկացրեցի այդ երկրի նախագահի և այլ պաշտոնատար անձանց հետ: Այս տարի ես նախատեսում եմ այցելել նաև Հայաստան և այդտեղ նույնպես քննարկել ԼՂ հարցը»:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook