
Ադրբեջանի ԱԳՆ-ը խորը ափսոսանք է հայտնում և վճռականորեն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից՝ այսպես կոչված «հայոց ցեղասպանության» ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը (Սենատ) երկուշաբթի կայացած նիստում ընդունել է այսպես կոչված «հայոց ցեղասպանության» ժխտման համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը։ Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին փաստաթուղթը ընդունվել էր Ֆրանսիայի խորհրդարանի ներքին պալատի կողմից:
Armenia.Az
Մեկնաբանություններ