«Հարավային Կովկասի հետ կապված քաղաքականությունում Մեդվեդեւի եւ Պուտինի միջև ոչ մի սկզբունքային տարբերություն չկա»

24 Հունվար 2012 07:42 GMT | 12:42 Local Time

Text size: bigger smaller
26561
Պավել Սալին
Armenia.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի քաղաքական իրադրության կենտրոնի փորձագետ Պավել Սալինը հետ:

- ԶԼՄ - ների հաղորդման համաձայն՝ Ադրբեջանը եւ Ռուսաստանը գտնվում են Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության շուրջ նոր բանակցությունների ավարտական փուլում: Ինչո՞վ է  պայմանավորված Մոսկվայի շահագրգռությունն այդ կայանի նկատմամբ, որը ոմանք համարում են հնացած, իսկ ոմանք հաշվի առնելով վարձակալության նոր պայմանները՝ թանկ:

-Շահագրգռվածությունը  պայմանավորւած է նրանով, որպեզի պահպանել Ադրբեջանում ոչ պաշտոնական ռազմական ներկայությունը (Գաբալայի ՌՏԿ-ի պահպանումը), ի տարբերություն՝ Հայաստանում պաշտոնականից:  Իրար  ոչ այնքան սիրող երկու երկրներում հնարավոր չէ պաշտոնապես  ռազմակայաններ ունենալ, քանի որ այն է առաջացնում խնդիրներ  եւ «կողմնորոշվելու» մասին խնդրանքներ: Այսպիսով, ընտրվել է ռազմական ներկայության երկու ձեւը՝ պաշտոնականը Հայաստանում եւ ոչ պաշտոնականը՝ Ադրբեջանում: Ռուսաստանի համար շատ կարեւոր է պահպանել ազդեցության լծակները Կասպից ծովի ավազանի պետություններում, որպեզի արգելափակել ինչպես Նաբուկկոն, այնպես էլ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տանող Էներգիայի մատակարարման այլընտրանքային ուղիները: Իհարկե, ես չեմ կարծում, որ ցանկացած անհարմար իրավիճակում Մոսկվան կգործադրի ամենակոպիտ բռնություն, սակայն, ինչպես ասում են «թնդանոթը հանդիսանում է թագավորների վերջին փաստարկը»:

- Որքանո՞վ կարելի է լուրջ համարել որոշ լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, որ ԱՄՆ  ցանկանում է Ադրբեջանի հետ քննարկել Գաբալայի ՌՏԿ-ն ամերիկացիների օգտագործմանը փոխանցելու  հարցը: Հիշում եմ, որ ամերիկացիներն իր ժամանակին մերժեցին՝ կայանի համատեղ օգտագործման մասին Ռուսաստանի առաջարկը:


-Կարծում եմ, որ այս հաղորդումները սադրել է ադրբեջանական կողմը, որպեսզի  աճուրդում բարձրացնի  վարձակալության երկրացման գինը:

- Արդեն պարզ է, որ Դմիտրի Մեդվեդեւը չի լինելու Ռուսաստանի հաջորդ նախագահը: Նման պայմաններում որքանո՞վ է հիմնավորված առաջընթաց ակնկալել ՝հունվարի 23-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ կայացած Սոչիի հանդիպումից:

-Նման բանակցային գործընթացներն ունեն իրենց  սեփական տրամաբանությունը, որը քիչ է կախված այն պլաններից, թե ով է իր թեկնածությունը քվեարկության դնելու՝ Պուտինը  թե Մեդվեդեւը: Այս հանդիպումը վաղուց  է նախատեսվել, դրա ուղղությամբ աշխատել են երեք նախագահների անձնակազմերը և այլոք, ուստի այն պետք է  տեղի ունենար: Մեդվեդեւի համար, դա նույնպես կարեւոր է, նրա համար, որ դա գրավում է ռուսական լրատվամիջոցների ուշադրությունը, որը նրա համար շատ անհրաժեշտ է՝ «կաղ բադ» կարգավիճակից ստացած բարոյական վնասվածքի մասնակի փոխհատուցման համար: Մեդվեդեւն առանց այն էլ հեռացող պաշտոնյա է, ամենայն հավանականությամբ, նա նույնիսկ վարչապետի պաշտոնին չի նշանակվելու, հետեւաբար նրա եւ նրա շրջապատի համար, ինչպես նշվում է ռուսական ասացվածքում՝ «каждое лыко в строку». Եվ այսպես, Ռուսաստանում բոլոր ԶԼՄ - ների ուշադրությունը կենտրոնացված են Պուտինը նախագահական ընտրարշավի  վրա՝ ոմանք պայքարում են նրա համար, իսկ ոմանք՝ դեմ, իսկ Մեդվեդեւն արդեն դժվար թե հետաքրքրի որևէ մեկին: Հանդիպումը ստեղծում է թեկուզ նվազագույն առիթ տեղեկության համար:

- Եթե շարունակենք ՌԴ-ում առաջիկա նախագահական ընտրությունների թեման, ապա ինչպիս՞ի հիմնական տարբերություններ կան Մեդվեդեւի եւ Պուտինի հայացքների միջեւ՝ կապված Հարավային Կովկասում իրականացվող Ռուսաստանի քաղաքականության հետ:

-Ոչ մի հիմնական տարբերություն չկան, ինչպես Մեդվեդեւը, այնպես էլ  Պուտինը՝ տարածաշրջանում իրականացրել է ռուսական վերնախավի քաղաքական շահերը, որոնք առաջին հերթին կապված են բիզնեսային շահերի հետ:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook