«Ադրբեջանը և Հայաստանը հայտարարել են ԼՂ հարցում ծայրահեղ դիրքորոշումներից հեռանալու անհրաժեշտության մասին»

23 Հունվար 2012 13:25 GMT | 18:25 Local Time

Text size: bigger smaller
26537
Ադրբեջանի և Հայաստանի նախագահները՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, հայտարարել են ԼՂ հարցում ծայրահեղ դիրքորոշումներից հեռանալու անհրաժեշտության մասին:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Ռիա Նովոստիին, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Կողմերն արձանագրել են, որ հետագա առաջընթացի համար անհրաժեշտ է, ինչպես արտահայտվել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահները՝ Դմիտրի Մեդվեդևի աջակցությամբ, հեռանալ ծայրահեղ դիրքորոշումներից», - նախագահների հանդիպումից հետո լրագրողներին ասել է Լավրովը:

Ռուս նախարարի խոսքով, Դմիտրի Մեդվեդևի, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի մի ամբողջ կոմպլեքս, որոնք դեռ համաձայնեցված չեն: 

«Նախագահները կարծիքներ են փոխանակել կոնկրետ բարդ թեմաների շուրջ, եզրակացության են հանգել, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը», հավելել է նա:

«Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել արագացնել ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքը, որպեսզի այդ բազայի հիման վրա անցնել խաղաղ պայմանագրի մշակմանը», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, շարունակելու է ջանքեր գործադրել կողմերի դիրքորոշումների մոտեցման ուղղությամբ:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook