«Ադրբեջանը հավատարիմ է միջազգային իրավունքին»

21 Հունվար 2012 07:09 GMT | 12:09 Local Time

Text size: bigger smaller
26462
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհդիևը ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում:

Իր ելույթում նա անդրադարձել է արդարադատության և օրենքի գերակայության հարցերին:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով APA-ին, «Միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում օրենքի գերակայության ամրապնդումը» թեմայի շուրջ քննարկումների ժամանակ Ա. Մեհդիևը մեկ անգամ ևս նշել է, որ Ադրբեջանը պահպանում է օրենքի գերակայության սկզբունքը և հավատարիմ է միջազգային իրավունքին:  

Դեսպանը նշել է, որ հակամարտող կողմերի համար հիմնական առաջնահերթությունը իրենց ստանձած պարտավորությունների կատարումն է՝ միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին համապատասխան: 

Նա հայտարարել է, որ հարկ է հաշվի առնել այս խնդրի ամենազգայուն կողմը, կապված կանանց, երեխաների և բռնի տեղահանվածների վիճակի հետ: «Վերադարձի իրավունքի ապահովումը ենթադրում է վճռականորեն հրաժարում էթնիկական մաքրումներից և արդարության ապահովում՝ բռնի տեղահանված մարդկանց իրենց հարազատ վայրեր վերադարձի ժամանակ: Գույքի ապօրինի զրկման համար փոխհատուցման մեխանիզմը հուսալի արդյունքներ է տալիս»: 

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Քաղաքականություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook