
Էրիկ Ռուբին
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանը նշանակվի մոտ ժամանակներում»:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Էրիկ Ռուբինը:
«Մեթյու Բրայզան տաղանդավոր դիվանագետ է, ով այստեղ ծառայում էր իրեն ներհատուկ պրոֆեսիոնալիզմով և էներգիայով: Նախագահ Օբաման առաջադրել էր նրա թեկնածությունը, քանի որ նրան համարում էր այս պաշտոնում ամենահարմար թեկնածու: Սակայն, ԱՄՆ Սահմանադրության համաձայն, որոշումն ընդունում է Սենատը: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մոտ ժամանակներում Ադրբեջանում նշանակվի ԱՄՆ դեսպան»:
Էրիկ Ռուբինը նշել է, որ դեսպանատունը շարունակում է գործել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Ստերլինգի ղեկավարությամբ:
Armenia.Az
Մեկնաբանություններ