
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի պետությունը և հասարակայնությունը արդեն իրենց վրդովմունքն են արտահայտել Ֆրանսիայի Ազգային ժողովում այդ օրինագծի քննարկման կապակցությամբ:
«Աշխարհում չկա երկրորդ նման երկիր, որը այսքան հաստատուն դիրքորոշում ցուցաբերեր այս հարցում: Մենք Թուրքիային միշտ աջակցել ու աջակցելու ենք այս հարցում», - նշել է Նովրուզ Մամեդովը:
«Թուրքիայի հետ մեր եղբայրական ու ռազմավարական հարաբերությունները շատ ամուր են, և որևէ ուժ չի կարող վնասել դրան: Կարծում եմ, արդարությունը, ի վերջո կհաղթանակի», - ընդգծել է նա:
Ն. Մամեդովը ափսոսանքով նշել է միջազգային հարաբերություններում որոշակի լարվածության առկայությունը: Նրա խոսքով, հաճախ որոշ երկրների ղեկավարները որոշում ընդունելիս հաշվի չեն առնում դրա հնարավոր հետևանքները: Իսկ դա, երբեմն բերում է նրան, որ քաղաքական շահերը զոհաբերվում են կոնյուկտուրային նպատակներին:
Armenia.Az
Մեկնաբանություններ