Ադրբեջանը՝ բազային կենսաթոշակների մակարդակով ԱՊՀ-ում զբաղեցնում է առաջնային տեղերից մեկը

01 Սեպտեմբեր 2010 14:45 GMT | 19:45 Local Time

Text size: bigger smaller
7613
Սալիմ Մուսլիմով
«Ադրբեջանը ներկայումս ԱՊՀ-ում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ բազային կենսաթոշակների մակարդակով, որը կազմում է 106 դոլար»:

Այդ մասին, ինչպես հայտնում է Armenia.Az-ը, երքշաբթի լրագրողներին ասել է Սոցիալական ապահովության պետական կոմիտեի նախագահ Սալիմ Մուսլիմովը:

Նրա խոսքերով, Ղազախստանում կենսաթոշակի բազային մասը կազմում է 124,2 դոլար, Ռուսաստանում՝ 90,2 դոլար, Բելոռուսում՝ 82,1 դոլար:

«Հուլիսի 1-ի տվյալներով, Ադրբեջանում կենսաթոշակ ստացողների թիվը կազմում է 1 291 139 մարդ, իսկ մինչև տարվա վերջը այն կհասնի 1,38 միլիոնի»,- ասել է Մուսլիմովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի կարգադրության համաձայն՝ 2010 թ. սեպտեմբերի 1-ից ամենամսյա նվազագույն աշխատավարձը սահմանվել է 85 մանաթ, իսկ աշխատանքային կենսաթոշակի բազային մասը՝ նույնպես  85 մանաթ:

Armenia.Az

Նույն թեմայով

Ադրբեջանում բարձրացվել է նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակի չափը

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Խմբագրի ընտրանին բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook