
Բաքվում՝ Իրանի դեսպանատանը հաստատել են այդ երկրի կողմից 10 մլրդ խմ ադրբեջանական գազ ներմուծելու ցանկությունը:
Ինչպես հայտնել են Ադրբեջանում դեսպանատանը, Իրանը պատրաստ է Ադրբեջանում ձեռք բերել այնքան գազ, որքան երկիրը կարող է մատակարարել:
«Էներգետիկայի նախարարությունն ու մեր դեսպանը բազմիցս արտահայտել են Իրանի շահագրգռվածությունը՝ ադրբեջանական գազի գնման վերաբերյալ»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը:
Նշենք, որ ներկայումս Ադրբեջանը Իրանին մատակարարում է մոտ 2 մլն խմ գազ:
Ավելի վաղ, SOCAR-ը հայտարարել էր՝ Իրան գազ արտահանելու համար նոր խողովակաշար կառուցելու վերաբերյալ մտադրության մասին:
Armenia.Az
Մեկնաբանություններ