Ադրբեջանը մտադիր է Եմ մատակարարել բոլոր տեսակի սննդամթերք

03 Սեպտեմբեր 2010 13:40 GMT | 18:40 Local Time

Text size: bigger smaller
7717
Ադրբեջանը ձգտում է ընդլայնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ԵՄ շուկաներ ապրանքների արտահանման կազմակերպման ուղղությամբ:

Այդ մասին, ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, հինգշաբթի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է երկրի տնտեսական զարգացման փոխնախարար Սևինջ Հասանովան:

«Ծրագրերից մեկի շրջանակներում, ԵՄ-ի պահանջով՝ Ադրբեջանից արտահանման  կազմակերպումը  կենտրոնացված է միայն ձկան ու ձկնեղենի վրա:
Համագործակցությունը շարունակելու համար մենք ուզում ենք ԵՄ արտահանել սնդամթերքի բոլոր տեսակները»,- ասել է Ս.Հասանովան:

Փոխնախարարը նշել է, որ շուտով նախարարությունը կսկսի համապատասխան բանակցություններ: «Հոլլանդիայի կողմից առաջարկություն է ստացվել՝ ագրոբիզնեսի ոլորտի համագործակցության վերաբերյալ: Այդ ոլորտը մեր
նախարարության համար առաջնահերթություններից  է հանդիսանում, մենք կշարունակենք ու կարագացնենք աշխատանքները տվյալ հարցի վերաբերյալ»,- հավելել է Ս.Հասանովան:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Տնտեսություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook