
Սկսած 1994 թվականից` BP ընկերության եւ նրա նախագծման գործընկերների Ադրբեջանում բոլոր նավթային ծրագրերի կապիտալ ծախսերը կազմել են 29,5 մլրդ դոլար:
Այդ մասին, ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ ասվում է BP ըկերության 2009 թ. հաշվետվության մեջ:
Ծախսերի մեծ մասը գնացել է Ազերի- Չըրագ-Գյունեշլի նախագծի իրականացմանը:
Նշենք, որ ներկայումս Ազերի- Չըրագ-Գյունեշլի նախագծի շրջանակներում՝ նավթի արդյունահանումը իրականացվում է հինգ արդյունահանման կառամատույցներից` «Չըրագ-1», «Կենտրոնական Ազերի», «Արեւմտյան Ազերի», «Արեւելյան Ազերի» եւ «Խորջրյա Գյունեշլի»:
2009 թ. արդյունքներով` ԱՉԳ-ից նավթի արդյունահանումը կազմել է ավելի քան 40,2 մլն տոննա:
Armenia.Az
Մեկնաբանություններ