ВР ընկերության 15 ամենաարդյունավետ հորատանցքներից 8-ը գտնվում է Ադրբեջանում

01 Սեպտեմբեր 2010 17:08 GMT | 22:08 Local Time

Text size: bigger smaller
7622
Բրիտանական ВP նավթային ընկերության հաշվետվության համաձայն, 2009 թվականին ընկերության 15 ամենաարդյունավետ հորատանցքներից 8-ը գտնվել է Ադրբեջանում:

Ինչպես նշվում է ընկերության հաշվետվության մեջ, հորատանցքներից 5-ը գտնվում է «Ազերի» հանքավայրում, 3-ը՝ «Շահ Դենիզ» ծովային գազակոնդենսատային հանքավայրում: Ադրբեջանում ամենաարդյունավետ հորատանցքները գտնվում են Շահ Դենիզ» հանքավայրում՝ որոնցից օրական արդյունահանվում է  համապատասխանաբար 45,5 հազար, 42,548 հազար և 30,695 հազար բարել նավթ:

ВP ընկերության մյուս արդյունավետ հորատանցքները գտնվում են Անգոլայում, Ավստրալիայի հյուսիս-արևմտյան շելֆում և Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետությունում: Դրանցից ամենաարդյունավետ հորատանցքից արդյունահանվում է օրական 72,737 հազար բարել նավթ:  

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Տնտեսություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook