
2010 թվականի հունվար-հուլիսին Ադրբեջանը 15,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ արտահանման և ներմուծման գործարքներ է իրականացրել աշխարհի 135 երկրների հետ:
Ինչպես Armenia.Az-ին հաղորդել են Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեից, հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից արտահանվել է 12 մլրդ դոլարի ապրանք, ներմուծվել է` 3,5 մլրդ դոլարի:
«2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` ապրնքաշրջանառության ծավալն աճել է 48,7%-ով, այդ թվում արտահանումը` 1,7 անգամ, ներմուծումը` 6,6%», - նշել են վիճակագրական կոմիտեից:
Արտահանման և ներմուծման գործարքների 56,1%-ը բաժին է ընկել Եվրոպայի երկրներին, 33,3%-ը` Ասիայի, 9%-ը` Ամերիկայի, 1.3% -ը` աֆրիկյան մայրցամաքի, 0,3% -ը Օվկիանիայի երկրներին:
Armenia.Az
Մեկնաբանություններ