
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, այս մասին ասված է ԱՀ վիճակագրական պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Վիճակագրության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում նավթի արդյունահանման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են: Քանի որ անցած տարվա հունվար-հուլիսին արդյունահանված նավթի ծավալը կազմել էր 27,7 մլն տոննա:
Նվազել են նաև գազի արդյունահանման ծավալները: Այսպես, հաշվետու ժամանակահատվածում արդյունահանվել է 10,3 մլրդ խմ բնական գազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15,1 մլրդ խորանարդ մետրի դիմաց:
Իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է: Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին արտադրվել է 12,2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 9,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Armenia.Az
Մեկնաբանություններ