
Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների ծավալն Ադրբեջանում կազմել է 119,4 մլն տոննա:
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԱՀ վիճակագրական պետական կոմիտեին, դա 3,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Բեռնափոխադրումների ընդհանուր կառուցվածքում 73%-ը բաժին է ընկնում ոչ պետական տրանսպորտային ընկերություններին, 27%-ը՝ պետական հատվածին:
Հաշվետու ժամանակահատվածում երկաթուղային տրանսպորտով փոխադրվել է 13,2 մլն տոննա բեռ (ներառյալ տարանցիկ բեռները), ինչը 6,9%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-հուլիսի ցուցանիշը:
Հունվար-հուլիսին ծովային տրանսպորտով փոխադրվել է 7,6 մլն տոննա բեռ, (5,2% աճ):
Armenia.Az
Մեկնաբանություններ